ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունը հաշվել չգիտե

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունը հաշվել չգիտե
28.03.2014 | 15:58

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սրտի ուզածի չափ հեգնել է ԲՀԿ-ին: «Չեմ հասկանում՝ ինչ քայլերի մասին է խոսքը: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ, կպատասխանեմ»,- ասաց պատգամավորն այն հարցին, թե չի՞ հավատում, որ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ գործողությունների կդիմի: Իսկ ԲՀԿ-ի` «փողոց են դուրս գալու» նախազգուշացմանն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձել է. «Ուզում եմ հիշել «Տժվժիկը», ո՞վ է գրել, լավ ստեղծագործություն է»: Ըստ Սահակյանի նաև «հաշվել չգիտեն» այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե կառավարությանը հաշված օրեր են մնացել: Հանրապետական պատգամավորը նաև հիշեցումներ արեց, թե ԲՀԿ գործիչները թող չմոռանան՝ այդ կուսակցությունում մարդիկ կան, որ իր ղեկավարած ՀՀԿ խմբակցության «անդամներ» են: «Հիմա մոդա է դառել, ով որտեղ ուզում է, երբ ուզում է, ինչ-որ քաղաքական, անձնական շահերով էստեղից էնտեղ է ցատկոտում»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ